Հայկական ԱԷԿ-ի փակման շուրջ քննարկումները արհեստական են նախաձեռնվում եւ ոչ կապ չունեն իրականության հետ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ համաձայանգրի նախագծով այդ կետը ինքնաբերաբար նախատեսված է՝ նկատի ունենալով Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման օբյեկտիվ ժամկետները։ ՀՀ կառավարությունը 2014-ի մարտին որոշում էր կայացրել երկարաձգել  Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը։ Դրա ֆինանսավորումը իրականացվելու  է 270 մլն դոլար ռուսական պետական արտահանման վարկի եւ 30 մլն դոլար դրամաշնորհի հաշվին։

Սարգսյանը նշել է, որ այս պահին «Ռոսատոմ» պետական ընկերության հետ շարունակվում են ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարաձգման ծրագրի իրականացման աշխատանքները։ Կարեւոր է նշել, որ ԱԷԿ-ը գործում է ԱԷՄԳ բոլոր չափանիշներին համապատասխան։ Իսկ դա միջազգային մասնագիտացված հաստատությունների եզրակացությունն է։ «Իրականացվում են նախագծային եւ շահագործման անվտանգության բարձրացման, ինչպես նաեւ արդիականացման միջոցառումներ։ Այնպես որ Մեծամորի ԱԷԿ-ը կծառայի։ Մենք կարծում ենք, որ իր անվտանգության, եւ առաջին հերթին, էներգետիկ անվտանգության համար Հայաստանում պետք է լինի ատոմային էներգետիկա»,- ասել է նախագահը։

Ի պատասխան հարցին, թե  նոյեմբերին ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից  հետո փակվելու մասին խոսք կարող է արդյոք գնալ, Սերժ Սարգսյանն ասել է․ «Ոչ, ոչ։ Համաձայնագրում նման կետ չկա»։