Ռուսաստանը պատրաստ է գազ մատակարարել Իրանի հյուսիս Ադրբեջանի խողովակատար համակարգի միջոցով։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամփոփելով ռուս-ադրբեջանա-իրանական բանակցությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Օրինակ՝ մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը գազ մատակարարել Իրանի հյուսիս Ադրբեջանի խողովակաշարերով, ինչը մեր գործընկերների համար տնտեսական առումով նպատակահարմար է»,- ընդգծել է Պուտինը։

Նա Թեհրանին, Բաքվին կոչ է արել  համագործակցել Մոսկվայի հետ։ «Լավ հայտնի է, որ Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը ածխաջրածինների խոշորագույն արտադրողներ են, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մրցակցենք։ Դա նշանակում է, որ մենք պետք է համակարգենք մեր ջանքերը»,- ասել է ՌԴ նախագահը Ռուսաստան-Ադրբեջան-Իրան եռակողմ հանդիպման ավարտին։