21-րդ դարում աշխարհում 1 մլրդ մարդ դեռեւս ապրում է առանց էլեկտրաէներգիայի։ Այս մասին ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով տնտեսական աճի, սոցիալական արդարության, կլիմայի եւ առողջ շրջակա միջավայրի հարցերին նվիրված միջոցառման ժամանակ։

«Կայուն էներգետիկան այն կարմիր գիծն է, որը միացնում է կայուն զարգացման բոլոր նպատակները։ Բնակչությանը էներգետիկայի ոլորտում ժամանակակից  ծառայություններով ապահովելը կնպաստի աղքատության մակարդակի կրճատմանը, սննդի մատակարարման համակարգերի ամրապնդմանը, կրթության եւ առողջապահության որակի բարելավմանը»,- ասել է Գուտերեշը։

Նա ընդգծել է, որ բնակչության քանակի աճի հետ մեկտեղ էկոլոգիապես մաքուր էներգիայի կարիքի անհրաժեշտությունը նույնպես մեծանում է։ Նա կոչ է արել բոլոր երկրներին միջոցներ ձեռնարկել մոլորակի բոլոր բնակիչներին էներգիայի ժամանակակից, հասանելի, հուսալի աղբյուրներով ապահովելու համար։