ՀՀ Կառավարության որոշմամբ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում գտնվող Պաշտպանության նախարարության զորամասի նորոգման վաշտի նախկին շենքը նվիրաբերվեց համայնքին` մեքենատրակտորային պարկ ստեղծելու եւ արեւային էլեկտրակայան կառուցելու նպատակով:

ՀՀ կառավարության նիստում այսօր` նոյեմբերի 2-ին, ՀՀ պաշտպանության նապարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքին գույք նվիրաբերելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի համաձայն մեքենատրակտորային պարկ հիմնելու եւ արեւային էլեկտրակայան կառուցելու նպատակով պաշտպանության նախարարության տարածքը հատկացվելու է Նոյեմբերյան համայնքին: 

«1659.28 քմ շենք-շինությունները եւ 1.589 հեկտար մակերեսով ու 1982934 դրամ կադաստրային արժեքով հողամասը Նոյեմբերյան համայնքին՝ մեքենատրակտորային պարկ հիմնելու եւ արեւային էլեկտրակայան կառուցելու նպատակով:

Սա մեր սահմանամերձ համայնքների նկատմամբ հետեւողական աշխատանքի դրսեւորումներից մեկն է եւ այն զորամասը, որն այսօր խոշորացվել է եւ ունի իր ենթակառուցվածքը, կարող է այսուհետ ծառայել համայնքի խնդիրների լուծմանը»,-ասաց նախարարը: