Դերասան, ռեժիսոր, սեփական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանը պաշտոնական նամակով Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ է դիմել՝ խնդրելով պաշտպանել իրեն եւ թատրոնի դերասաններին «խաբեբաներից, որոնք խանգարում են կոլեկտիվի նորմալ աշխատանքին»:

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝  նամակում, որի տակ Ջիգարխանյանի ստորագրությունն է, նշվում է, որ «անձանց խումբը, որն իրավունք չունի թատրոնը ներկայացնել», ուրբաթ պատրաստվում է մամուլի ասուլիս տալ եւ սուտ տեղեկություններ տարածել»:

«Մեր թատրոնը վերջերս իր նախկին տնօրենի պատճառով սկանդալի կենտրոնում է հայտնվել:

Չնայած որ թատրոնը գտնվում է Մոսկվյի Մշակույթի դեպարտամենտի հսկողության տակ, թատրոնի ղեկավարի եւ ստեղծողի մասին իրենց կարծիքն են հայտնելու կասկածելի մարդիկ», - նշվում է նամակում:

Մամուլի ասուլիսին, որի մասին նշվում է նամակում խոսնակների թվում են թատրոնի գրական բաժնի ղեկավար, մամուլի քարտուղար Նատալյա Կորնեեւան եւ Ջիգարխանյանի կնոջ պաշտոնական ներկայացուցիչ Էլինա Մազուրը: