Չինաստանը կդառնա աշխարհում առաջին երկիրը, որը բաց տիեզերքում արեւային էլեկտրակայան կտեղակայի։ Այս մասին  ասել է Չինաստանի տիեզերական տեխնոլոգիաների ակադեմիայի աշխատակից Լի Մինը, փոխանցում է Science and Technology Daily ամսագիրը։

«Ներկայումս Չինաստանը համալրել է տիեզերական արեւային էներգիայի ուսումնասիրությամբ զբաղվող առաջատար երկրների շարքերը՝ զգալիորեն կրճատելով իր եւ այլ պետությունների միջեւ տարբերությունը»,- ասել է Լի Մինը։

Ի տարբերություն արդյունահանվող վառելիքի, որի կիրառումը աղտոտում է շրջակա միջավայրը, տիեզերական տարածքում արեւային էներգիայի կիրառումն ավելի արդյունավետ է, մաքուր եւ կայուն։