«Գազպրոմն» ավարտել է Ռուսաստանի տարածքում «Թուրքական հոսքի» 2 ճյուղերի ծովային հատվածների կառուցումը եւ շարունակել է Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտում առաջին ճյուղի կառուցումը: Այս մասին հայտնել է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով South Stream Transport B. V.-ին (SST-ն «Գազպրոմի» «դոստր» ընկերությունն է, որն իրականացնում է նախագիծը):

«2017 թվականի նոյեմբերի 4-ին «Թուրքայան հոսք» գազատարի առաջին ծովային ճյուղը մտել է Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտի: Սահմանի հատումը նշանավորվել է նաեւ ռուսական բացառիկ տնտեսական գոտում 2 ճյուղերի ծովային հատվածների կառուցման ավարտով»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Գազպրոմը» 2 ճյուղում ընդհանուր կառուցել է 448 կմ: «Սպասվում է, որ «Թուրքական հոսքով» գազի փոխադրումը կսկսվի 2019-ի դեկտեմբերին»,- հայտնել են SST-ից: