Ռուսաստանի, Սաուդյան  Արաբիայի, Ղազախստանի էներգետիկ գերատեսչությունների ղեկավարներն ու Ուզբեկստանի փոխվարչապետ Ալիշեր Սուլթանովը Տաշքենդում քննարկել են ՕՊԵԿ երկրների միջեւ նավթի արդյունահանման կրճատման մասին համաձայնագրի կատարումը։ Այս մասին լրագրողներին ասել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար  Խալիդ ալ Ֆալիհը, փոխանցում է «Ռամբլերը»։

«Կայացել է Ուզբեկստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի հանդիպումը, որի ժամանակ մենք խոսել ենք նավթի շուկայի մասին։ Մենք գոհունակություն ենք հայտնել, որ 24 երկրների ռազմավարությունը, որոնք 2016-ի նոյեմբերին համագործակցության հռչակագիր էին կնքել, աշխատում է։ Մենք քննարկել ենք առաջարկ-պահանջարկի եւ պաշարների մակարդակի ընթացիկ հիմնարար ցուցանիշները։ Ընդ որում, բոլորը նշել են, որ  համաձայնագրի շուրջ աշխատանքը դեռ չի ավարտվել»,- ասել է Ալ Ֆալիհը։