Սաուդյան Արաբիայի կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են 11 արքայազների եւ 4 գործող նախարարների։ Reuters-ը, վկայակոչելով բարձրաստիճան սաուդյան պաշտոնյայի, հայտնում է, թե կոմիտեն ստեղծվել է Սալման բին Աբդուլ Ազիզի հրամանով, շաբաթ երեկոյան, եւ այն ղեկավարում է թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանը։ 

Աղբյուրի փոխանցմամբ, ձերբակալվել է միլիարդատեր արքայազն ալ Վալիդ բին Թալալը, որին պատկանում է «Kingdom Holding 4280.SE» ներդրումային ընկերությունը եւ ֆինանսների նախկին նախարար Իբրահիմ ալ Ասաֆը:

Արքայազն Ալ Վալիդ

Սաուդյան թագավոր Սալմանը նախօրեին հայտարարել էր կոռուպցիայի դեմ նոր հանձնաժողովի ստեղծման մասին, որը կնախագահի գահաժառանգ արքայազնՄուհամեդ բին Սալմանը:

Սաուդյան Al Arabiya հեռուստաընկերությունը հաղորդել է, որ մարմնի կարգադրությամբ 11 արքայազն է ձերբակալվել, 4 նախարար եւ մոտ 10 նախկին նախարար:

Սալման Թագավոր

Գահաժառանգ արքայազնը ղեկավարում է տնտեսական բարեփոխումների ծրագիրը, որը նպտակի ունի մեծ թվով ներդրումներ ներգրավել:

Սալման թագավորը նաեւ անվտանգության եւ տնտեսության հարցով երկու նախարար է նշանակել, որի արդյունքում թագավորկան ընտանիքի հայտնի անդամներից մեկը դարձել է Ազգային գվարիայի ղեկավար:

Միտեբ բեն Աբդուլա արքայազնը փոխարինել է Ազգային գվարդիայի նախարար Խալեդ բեն Այյաֆին, իսկ տնտեսության նախարար Ադել Ֆակիխին թագավորական հրամանի համաձայն փոխարինել է Մուհամեդ ալ Տուվայրը:

Միտեբ արքայազնը՝ հանգուցյալ Աբդուլա թագավորի որդին, նախկինում հիմնական գահաժառանգն էր համարվում, մինչ երկու տարի առաջ Մուհամեդ արքայազնն անսպասելի գահ բարձրացավ:

Կաբինետում կադրային փոփոխություններն օգնեցին ամրապնդել Մուհամեդի վերահսկողությունը անվտագնգության ինստիտուտների նկատմամբ, որոնք նախկնում ղեկավարվում էին իշխող ընտանիքի առանձին հզոր ճյուղերով:

Գահաժառանգ արքայազն Մուհամեդ

Մուհամեդ արքայազնը կգլխավորի կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմինը, որին լայն իրավասություններ կտրվեն գործերի հետաքննության, կալանքի հրամանագրերի տրման, ուղեւորություների սահմանափակման եւ ակտիվներևի սառեցման համար:

Ալ վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազզիզ Ալ Սաուդ, որն ավելի հայտնի է որպես ալ Վալիդ արքայազն, Սաուդյան թագավորական ընտանիք անդամ է, ներկայիս թագավորի զարմիկը, գործարար եւ միջազգաին ներդրող:

Իր ունեցվածքը կուտակել է ներդրումային նախագծերի եւ բաժնետոմսերի ձեռքբերման շնորհիվ: 2007-ին նրա սեփական կապիտալը 21,5 մլրդ էր գնահատվում(«Forbes» տվյալներով):

Նա աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 22-րդ տեղն է զբաղեցնում:

 «Time» ամսագիրը նրան «արաբական Ուորեն Բաֆետ» է անվանել:

Արքայազնը առաջինն էր աշխարհում, որ իր համար Airbus A380 Super Jumbo պատվիրեց: Գործարքի գինը մոտ 488 մլն ամերիկյան դոլար էր: Ինքնաթիռում մարմարից թուրքական բաղնիք կա, 10 տեղանոց համերգասրահ եւ ռոլս ռոյսի համար ավտոտնակ:

Բացի այդ, ինքնաթիռում մի քանի առանձին համար կա, որոնցից յուրաքանչյուրի մեջ աղոթքի էլեկտրական գորգ եւ մշտապես Մեքքային նայող մատուռ է ստեղծվել:

«Բարօրության հատուկ սենյակ» կա նաեւ՝ հատակին հսկայական էկրանով, որով կարելի է վերեւից նայել երկրին: