Սաուդյան միլիարդատեր Ալ Վալիդ բին Տալը, որը ձերբակալվել էր իր զարմիկի՝գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հրամանով, ոչ միանշանակ եւ հակասական կերպար է, հաղորդում է AFP-ն: Աշխարհի ամենահարուստ մարդկանցի մեկը, 62-ամյա գործարարը արաբական աշխարհի երկու հայտնի մարդկանց թոռ է: Նրա պապերից մեկը ժամանակակից Սաուդյան Արաբիայի հիմնադիրն է՝ թագավոր Աբդուլազիզ ալ Սաուդը, մյուսը՝ Լիբանանի առաջին վարչապետ Ռիադ Ալ Սոլխն է:

Ալ Վալիդ արքայազնը առաջին անգամ քաղաքական բեմահարթակ է դուրս եկել 1980-ականներին, երբ նոր էր սկսել կառուցել այն, ինչ այժմ վերածվել է բանկերի գլոբալ կայսրության, շքեղ հյուրանոցների եւ մեդիա հոլդինգների: Հաջորդ 10 տարիներին հզոր ներդրողի,Սաուդյան Արաբիայի արդիականացման կողմնակցի եւ ի վերջո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վճռական քննադատի կերպար է կերտել:

2015-ին նախագահական քարոզարշավի ժամանակ իր հռետորաբանության համար նա քննադատեց Թրամփին ` նրան անվանելով «Ամերիկայի խայտառակություն»՝ կոչ անելով հրաժարվել թեկնածությունից:

Ի պատասխան Թրամփը նրան իր Twitter-ում «հիմար արքայազն» անվանեց:

Մինչդեռ, Սաուդյան Արաբիայի ապագա թագավոր Մուհամեդը Թրամփի մտերիմ դաշնակիցն է:

Առաջին հայացքից, ազգականները կիսում են ընդհանուր տեսակետները, երկուսն էլ աջակցում են կանանց ավտոմեքենա վարելու իրավունքին: Սակայն թագավորական շրջանակներում լուրեր են պտտվում երկու արքայազնների ուժեղ մրցակցության մասին:

Ալ Վալիդ արքայազնի կալանավորումը, հավանաբար շատ ընկերություններում ցնցող ալիքներ կառաջացնի, որոնք նրան խոշոր ներդրող են համարում:

Թագավորական հոլդինգային ընկերությունում արքայազնն ունի բաժնետոմսերի 95 տոկոսը: Ընկերության մեջ են մտնում Լոնդոնի «Savoy» հյուրանոցները, «Fairmont Plaza»-ն եւ Փարիզի հայտնի «George V» հյուրանոցը:

Նա մասնաբաժին ունի նաեւ Lyft, Twitter, News Corp, Euro Disney եւ 21st Century Fox ընկերություններում:

Նրա կալանավորման լուրից հետո սաուդյան ֆոնդային բորսայում Royal Holding-ի բաժնետոսմերի գինը 7,6 տոկոսով նվազել է:

Forbes-ը նրա ունեցվածքը մոտ 18,7 մլրդ է գնահատում: Ալ Վալիդն այս տարվա միլրադատերերի ցանկում 45-րդ դիրքն է զաբեղցնում: Նա նաեւ ակտիվ բարեգործ է, որը ամեն տարի միլիոններ է նվիրաբերում:

2015-ին Ալ Վալիդը հայտարարել էր, որ մտադիր է իր ամբողջ ունեցվածքը բարեգործական նպատակներով տալ:

Բազմաթիվ սահմանափակումների հանդիպող կանանց իրավունքների պաշտպանը, քաղաքական բարեփոխումների բացահայտ կողմնակից արքայազն Ալ Վալիդը երբեք չի թաքցրել իր հայացքները: Իսլամի սկզբունքների համակիրն այնուամենայնիվ քննադատում է սաուդյան ավանդույթները, որոնք սահմանափակում են հասարակաությունում կանանց առաջընթացը:

Նա նաեւ նշել է, որ պատրաստ է հովանավորել սաուդյան կին օդաչուի ուսուցողական թռիչքը:

Ուսանողական տարիները գործարարն անցկացրել է Նյու Յորքում եւ Հյուսիսային Կալիֆորնիայում՝ Սիլիկոնյան հովտի Menlo քոլեջում բակալավրի աստիճան եւ Սիրկուզում սոցիալական գիտութւունների մագիստրի աստիճան ստանալով:

Առաջին անգամ Ալ Վալիդը Forbes-ի միլիարդատերերի ցուցակում է հայտնվել 1988 թվականին՝ մեկ տարի անց , երբ ամսագիրը սկսել էր նման վարկանիշներ հրապարակել: