Դեր Զորի քանդված եկեղեցին եւս կվերակառուցենք: Այս մասին հայտարարել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը՝ տեսնելով Դեր Զորի ազատագրումից հետո տեղի Սրբող Նահատակաց հայ եկեղեցու լուսանկարները, հաղորդում է «Գանձասարը»

«Հուզմունքով, ցավով եւ ընդվզումով դիտեցի Դեր զորի մեր եկեղեցու եւ համալիրի նկարները: Քանդված եւ ամայի... Դեր Զորը մեր ժողովրդի համար ցավի, տառապանքի եւ Ցեղասպանության հոմանիշ է: Դեր Զորը նաեւ մեր ժողովրդի վերածննդի խորհրդանիշն է: Պատմության ընթացքում մեր թշնամիները քանդել են, մենք՝ վերակառուցել: Քանդված Դեր Զորը եւս պիտի վերակառուցենք հավաքական հավատքով եւ հանձնառությամբ»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը: