Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը հասել է 62,87 դոլարի՝ 2015 թվականի հուլիսից առաջին անգամ անցնելով 62 դոլարի նիշը, հայտնում է Bloomberg-ը:

Գործակալությունը նման աճը կապում է Սաուդյան Արաբիայում կալանավորումների հետ: Brent-ը վաճառվում է բարելը 62,48 դոլարով:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի կասկածանքով  ձերբակալել էին 4 գործող նախարարների եւ թագավորական ընտանիքի 11 արքայազնների:

Սկանդալ թագավորությունում. Սաուդյան Արաբիայում 11 արքայազնի են կալանավորել