Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանն ընդունել է նոր նախարարների երդմնակալությունը, որոնք նշանակվել են 11 արքայազներին, 38 պաշտոնյաներին եւ գործարարներին կոռուպցիոն հետաքննության շրջանակում ազատելուց հետո, հայտնում է PRESS ASSOCIATION–ը։

Թագավոր Սալմանին երդում է տվել Ազգային գվարդիայի նոր ղեկավար արքայազն Խալիդ բեն Այաֆա ալ Մուքրինը եւ էկոնոմիկայի եւ պլանավորման նոր նախարար Մուհամմեդ ալ Թուվայրին։

Արքայազն Միթեբ բեն Աբդուլլահը, որը տարիներ շարունակ ղեկավարում էր Ազգային գվարդիան, եւ Ադել Ֆաքեին, որը էկոնոմիկայի նախարարն էր, կալանավորվել էին հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում։

Սկանդալ թագավորությունում. Սաուդյան Արաբիայում 11 արքայազնի են կալանավորել

«Գահերի խաղի» սաուդյան տարբերակը. 11 արքայազն՝ Մուհամմեդ իբն Սալման ալ Սաուդի գահի ճանապարհին