Շիրակի մարզում, այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 04։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի 17 հասցեի դիմաց բախվել են 66-ամյա Գրիշա Ս.-ի վարած «ԳԱԶ 410» մակնիշի 35 AՏ 029 համարանիշի եւ Mercedes E 420 մակնիշի 34 ՍM 511 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Mercedes-ի միջից ՌԴ քաղաքացի, 25-ամյա Դմիտրի Անիկինը եւ «ԳԱԶ 2410»-ի վարորդ Գրիշա Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է դեպքի վայրից փախուստի դիմած Mercedes-ի վարորդի ինքնությունը։