2022 թվականին նավթի համաշխարհային պահանջարկը օրական մինչեւ 102,3 մլն բարելի կհասնի: Այս կանխատեսումը նշվում է Նավթ արտահանող երկրների կազմակերպության(OPEC) ամենամյա զեկույցում, հաղորդում է DW-ն:

2040 թվականին այն պետք է օրական 111,1 միլիոն բարելի հասնի:

Միեւնույն ժամանակ, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության երկրներում, որն ընդգրկում է 25 տնտեսապես զարգացած պետութւուն, նավթի սպառումը 2040 թվականին կկրճատվի օրական 8,9 մլն բարելով: Իսկ զարգացող երկրներում, ընդհակառակը, այն օրական 23,8 մլն բարելով կաճի:

Բացի այդ, կազմակերպությունը գազի համաշխարհային պահանջարկի զգալի աճ է ակնկալում: 2040 թվականին գազը նավթի հետ միասին կծածկի աշխարհի էներգետիկ պահանջների կեսից ավելին (52-53 տոկոս), նշվում է զեկույցում: