Ռուսական «Ուժային մեքենաներ» ԲԲԸ ընկերությունը Մեծամորում ԱԷԿ-ի համար առաջին տուրբոգենրատորը կառաքի:

Ընկերության մամուլի ծառայությունը հայտնում է, որ մատակարարման կոմպլեկտում նաեւ լրացուցիչ համակարգեր են մտնում՝ գրգռման եւ տեխնոլոգիական վերահսկողության համակարգեր:

Սարքավորումը կառաքեն ծովով մինչեւ Փոթիի նավահանգիստ, որտեղից այն ցամաքային ճանապարհով կհասնի ԱԷԿ-ին:

2016 թվականի դեկտեմբերին կնքված գործարքի համաձայն՝ «Ուժային մեքենաներ» ԲԲԸ ընկերությունը պետք է հայկական ԱԷԿ-ի համար մշակի եւ առաքի երկու տուրբոգեներատոր՝ 236 ՄՎտ հզորությմաբ եւ գրգռման եւ տեխնոլոգիական վերահսկողության համակարգերով:

Նոր տուրբոգեներատորները կփոխարինեն հներին, որոնք 1970-ականների վերջում են պատրաստվել:

Դրանց առաքումը նախատեսված է 2018-2019 թվականներին: