Բոսթոնից երկու բժիշկ՝ Արա Նազարյանն ու Քեն Ռոդրիգեսը նոր, յուրահատուկ՝ նիտինոլի տերեւներից պատրաստված դահուկներ եւ Verispellis սնոուբորդ են հորինել, որը կիրառվում է բժշկական նպատակով, հաղորդում է  «Asbarez» պարբերականը:

Խառնուրդը, որից պատրաստված են դահուկները, յուրահատուկ է, քանի որ այն թույլ է տալիս արձագանքել ջերմաստիճանի փոփոխությանը:

Նիտինոլը խառնուրդ է, որը պահպանում է սկզբնական ձեւն ու կարծրությունը, եւ ձեւափոխելուց հետո վերադառնում է իր նախնական ձեւին:

Արա Նազարյանը օրթոպեդ-վնասվածքաբան է, իսկ Քեն Ռոդրիգեսը՝ վիրաբույժ եւ ինժեներ: Երկու բժիշկներն էլ մոլլի դահուկորդներ են եւ մտահղացել են կիրառել նիտինոլը, «ձեւափոխվող » դահուկներ կամ սնոուբորդ ստեղծելու համար:

Նոր նյութը, որից պատրաստված են դահուկները, թույլ է տալիս օգտագործել դահուկների մեկ զույգը, որը կարող է հարմարվել եղանակային ցանկացած պայմանների: