Կոտայքի մարզում, նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։20-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ Վանատուր թաղամասի հարեւանությամբ, բախվել են 22-ամյա Արման Ա.-ի Opel մակնիշի 9856 HP համարանիշի եւ դեռեւս չճշտված վարորդի կողմից վարած Mercedes 35 NG 924 համարանիշի մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցամբ, բախման հետեւանքով Mercedes-ը գլխիվայր շրջվել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։ Բախման հետեւանքով պոկվել է Opel-ի հետեւի անվահեծանը, իսկ Mercedes-ի վարորդն էլ դեպի վայրից դիմել է փախուստի։