Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում Ճապոնիայի Հոնսյու կղզու Կեսենումա քաղաքից 304 կմ արեւելք գրանցվել է 6,0 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ռուսաստանի ԳԱ Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանսկի մասնաճյուղին:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են նոյեմբերի 13-ին:

Նշվում է, որ էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությունը որպես «կործանարար» է գնահատվել: