BMW ընկերությունը հոլովակ է հրապարակել, որում մասնակիորեն ցուցադրվում է i8 հիբրիդային մարզական մեքենայի բաց մոդիֆիկացիայի արտադրության գործընթացը։ Մոդելի շնորհանդեսը կայանալու է Լոս Անջելեսի ավտոսրահում։ Ցուցադրությունը կբացվի դեկտեմբերի 1-ին, փոխանցում է Motor–ը։

Մոդելն ունի փափուկ ծածկ։ Ընդ որում, ծածկի բացման եւ փակման մեխանիզմի  մասին որեւէ տեղեկություն չկա։

Սա BMW i8 բաց մոդիֆիկացիայի առաջին թիզերը չէ։ Ավելի վաղ ընկերությունը ներկայացրել էր մի քանի լուսանկար եւ տեսանյութ։ Թիզերներից մեկում ասվում էր, որ վառելիքի ծախսը կազմում է 100 կմ–ի համար 2 լ, ինչը 0.1 լիտրով քչ է, քան կուպեի համար։

Կոշտ ծածկով BMW i8–ը ունի մեկուկես լ ծավալով տուրբո շարժիչ՝ 231 ձիաուժ հզորությամբ, էլեկտրական շարժիչ։ Մոդելի առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժ։ Մեքենան տեղից 100կմ/ժ արագություն է զարգացնում 4.4 վայրկյանում։