Էտալոնային տեսակի նավթի գները չորեքշաբթի շարունակում են անկում գրանցել՝ նախօրեին ԱՄՆ նավթի պաշարների աճի  ազդարարման պատճառով անկումից հետո, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 0,87 դոլարով (1,4 տոկոսով)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 61,34 դոլարի: Նախորդ շրջանը փակելիս գործարքն էժանացել էր 0,95 դոլարով (1,5 տոկոսով)՝ բարելի դիմաց մինչեւ 62,21 դոլար:

Նյու Յորքի ապրանքային բորսայում  (NYMEX) WTI տեսակի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,69 դոլարով (1,24 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 55,01 դոլարի: Նախօրեին ֆյուչերսների արժեքը նվազել էր 1,06 դոլարով (1,87 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 55,70 դոլարի:

Նախօրեին Նավթի ամերիկյան ինստիտուտը (API) հայտնել էր, որ Նահանգներում անցյալ շաբաթ նավթի պաշարները բարձրացել են 6,51 մլն բարելով: