BMW ընկերությունը ամբողջ արտադրական հզորությունները  վերականգնվող էներգիայի աղբյուրներով փոխարինելու ծրագիր է ներկայացրել:

 Այսպես, հարավաֆրիկյան Ռոսլինի գործարանը էլեկտրաէներգիան բնական միջոցներից կստանա՝ թրիքից եւ հավերի գոմաղբից, հաղորդում է Bloomberg-ը:

Անցյալ տարվա վերջի տվյալներով՝ 14 երկրներում գտնվող BMW գործարանները էլեկտրաէներգիայի 63 տոկոսը ստացել են  վերականգնվող աղբյուրներից: Օրինակ, Լայպցիգում  ընկերության գործարանը աշխատում է քամու գեներատորներից, իսկ Սպարտանբերգում՝ մոտակա աղբավայրում արտադրված մեթանից:

Մինչեւ 2020 թվականն ընկերությունը նախատեսում է ամբողջ  արտադրությունը վերականգնվող էներգիայի աղբյուրներով աշխատեցնել: