Բրիտանացի գրող Ջոան  Ռոուլինգի «Հարի Փոթերն ու փիլիսոփայական  քարը» գրքի առաջին հրատարակությունը Լոնդոնում աճուրդի ժամանակ 106 հազար ֆունտ ստեռլինգով վաճառվել է, հայտնում է Bonhams աճուրդի տան կայքը։

Հաղորդվում է, որ գրքում առկա է Ռոուլինգի  ստորագրությունը։ Թե ով է գնել այն, չի հաղորդվում։

Հարի Փոթերի մասին վիպաշարը՝ թողարկված 1997-2007թթ․ հրատարակվել է 400 մլն տպաքանակով եւ  թարգմանվել 65 լեզվով։