Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում հինգշաբթի առավոտյան էլեկտրոնային սակարկությունների ընթացքում էտալոնային մակնիշի «սեւ ոսկու» համաշխարհային գները բարձրանում են:

Լոնդոնի ICE Futures  բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները աճել են 0,18 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 61,98 դոլարի: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,05 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 55,36 դոլարի, հայտնում է «Գազետան»: