Նոյեմբերի 16-ի նիստում կառավարությունը հավանություն տվեց «Երեւանի ջերմաէլեկտրակայան» ՓԲԸ հայտին՝ 3 տարով ԱԱՀ-ի վճարման հետաձգման արտոնություն տրամադրելու եւ ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող սարքավորումների մաքսատուրքից ազատելու մասին:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքով՝  ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է 10,7 մլրդ դրամի ներդրումներ իրականացնել: Դրամական միջոցները կուղղվեն «Երեւանի ջերմաէլեկտրակայան» ՓԲԸ-ի արդիականացմանը եւ նրա արտադրողականության բարձրացմանը: Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսված է լրացուցիչ 20 աշխատատեղ ստեղծել: