«Փյունիկը» 3 տարում կհասնի եվրոպական թիմի մակարդակի, կկարողանա մասնակցել Եվրոպայի լիգային եւ այլ խոշոր մրցաշարերի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին NEWS.am-ին տրված հարցազրույցում նշեց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։

Պարոն Սողոմոնյան, Դուք մի քանի ամիս արդեն «Փյունիկի» նոր սեփականատերն եք, ի՞նչ ծրագրեր ունեք թիմի հետ եւ ի՞նչ նպատակներ ունի «Փյունիկը»։

Մենք պլանավորում ենք մոտակա երեք տարիներին լուրջ ակումբ դարձնենք «Փյունիկը»: Մտածում ենք նաեւ անունը փոխելու մասին, որպեսզի կարողանանք մասնակցել Եվրոպայի լիգային, պայքարենք այլ մեծ ակումբների հետ։ Պարզ է, որ դա այդքան էլ հեշտ գործ չէ եւ միանգամից դա չի ստացվի։ Ակումբի վիճակը, իհարկե, ինձ չի բավարարում, բայց մենք ձգտում ենք, աշխատում ենք, մոտակա ժամանակներս արդյուքները կտեսնենք։

Շատերը, որ իմանան դուք եկել եք Հայասատան, կհետաքրքրվեն՝ արդյոք, նոր փոփոխություններ են լինելու թիմի հետ։

Մենք ուժեղացնում ենք թիմը, Ռուսաստանից ենք մասնագետներ բերում, Իտալիայից ենք պլանավորել մասնագետներ բերել, մեր գլխավոր մարզիչը Արմեն Գյուլբուդաղյանցը վերջերս եկավ Իտալիայից եւ Ֆրանսիայից։ Ես կարծում եմ, որ շուտով պատանեկան թիմը եւ ազգային հավաքականը կմասնակցեն հետաքրքիր մրցաշարերի, եւ ես հուսով եմ՝ մեր թիմի  խաղը կամաց-կամաց կուժեղանա։

Քանի՞ տարի է պետք, որպեսզի մեր թիմը հասնի ձեր երազած, պատկերացրած թիմի մակարդակին։

Ինչպես արդեն նշեցի ես կձգտեմ դա անել 3 տարում: Ավելի արագ, կարծում եմ, դժվար թե ստացվի, բայց կձգտենք։

Դուք հավատո՞ւմ եք, որ հաշվի առնելով Հայաստանի ֆուտբոլի այժմյան դժվարությունները, երբ թիմերը եւ հնարավորությունները քիչ են, կարելի է ստեղծել այնպիսի թիմ, որն մրցունակ կլինի եվրոպական թիմերի հետ։

Այո, ես հավատում եմ։ «Բանանցից» Ջիվան Չելոյանցն եկավ, դրսից մարդիկ են գալիս, «Փյունիկի» թիմում ես եմ եկել, լսել եմ, որ Սամվել Կարապետյանն է պլանավորում թիմ ստեղծել։ Հուսով եմ՝ մոտակա ժամանակներս 10-12 թիմ 1-2 տարուց կխաղան առաջնությունում։

Վերա Մարտիրոսյան