Սաուդյան Արաբիան «խորհրդատվության համար» հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին, հաղորդում է SPA-ն:

Աղբյուրի տվյալներով՝ այդ քայլը կապված է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի Սաուդյան Արաբիայի մասին հայտարարությաւնների հետ:

Ինչպես նշվում է, Էր Ռիադը Գաբրիելի խոսքը չի դիտարկում որպես Գերմանիայի ողջ կառավարության դիրքորոշում: Ամեն դեպքում Սաուդյան Արաբիայում Գերմանիայի դեսպանին բողոքի նոտա կփոխանցվի: