Լոնդոնի Տրանսպորտի վարչությունը (TfL) եկուշաբթիից սկսած քաղաքային ավտոբուսների մի մասի համար կսկսի օգտագործել բիոդիզելային վառելիք, որը պատրաստվում է գործածված սուրճից, հայտնում է BBC-ն:

Բրիտանիայի իշխանություններն ավելի հաճախ են օգտագործում բիավառելիքը՝ օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար: Սակայն Լոնդոնն առաջին անգամ տրանսպորտում կկիրառի սրճի թափոնը, որը մայրաքաղաքն ավելցուկով է արտադրում:

Բրիտանական Bio-bean սթարթ-ափը, որը ստեղծել է ձեռնարկատեր Արթուր Քեյը, սուրճի մրուրը վերամշակում է, որն օգտագործում է շենքերի ջեռուցման համար, ինչպես նաեւ որպես ավտոմեքենաների վառելիք:

Լոնդոնյան մեկ ավտոբուսը վառելիքով ապահովելու համար մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը պետք է տարեկան 2,55 մլն գավաթ սուրճ խմեն: