MERCOSUR-ի երկրները, այդ թվում՝ Չիլին,  հետաքրքրված են Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Ի դեպ, արդեն երկրների հերթ է գոյացել, որոնք ցանկանում են Եվրասիական տնտեսական միության հետ կա՛մ ազատ առեւտրի գոտու, կա՛մ համագործակցության համաձայնագիր կնքել: Այդ թվում՝ այնպիսի երկրներ, ինչպիսին Չիլին է, եւ ընդհանրապես ամբոջ MERCOSUR կազմակերպությունը»,- ասել է Լավրովը:

MERCOSUR-ը Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկա է, որը միավորում է Արգենտինան, Ուրուգվայը, Պարագվայը եւ Բրազիլիան: Որպես լիիրավ միավորում ստեղծվել է 1991 թվականին, երբ Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնում պայմանագիր է ստորագրվել մաքսային միության եւ ընդհանուր շուկայի ստեղծման մասին: MERCOSUR-ը միավորում է 250 մլն մարդու եւ մայրցամաքի համախառն ՀՆԱ-ի 75 տոկոսից ավելին: