Թուրքիայի Էրզրում քաղաքում քրոջ 23–ամյա դստերը բռնաբարելու մեղադրանքով ձերբակալվել է 2 երեխաների հայր, 41–ամյա իմամ Ա. Ի.–ն։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Մուշի Մանազկերտի մզկիթներից մեկի իմամ Ա.Ի.–ն քրոջ 23–ամյա դստերը բռնաբարելուց հետո հերքել է, թե ինքն է բռնաբարել՝ հայտարարելով, թե աղջիկը գիշերով մտել է իր սենյակ, օգտվելով որ ինքը քնած է, իր հետ հարաբերություն ունեցել։

Բռնաբարությունից հետո աղջիկը հղիացել է եւ երեխա ունեցել։ Նույնիսկ ԴՆԹ–ի տեստից հետո ապացուցվել է, որ երեխայի հայրը հենց իմամն է։