Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարեց ԱՄՆ կողմից Սիրիայում ծայրահեղական խմբավորումներին օգտագործելու մասին:

Նոյեմբերի 21-ին Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը նշեց, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Սիրիայի հարցում կայուն փոխգործակցություն են ստեղծել՝ բացի ահաբեկիչների գործողությունները դատապարտելու հարցից: «Սիրիայի հարցում մենք նրանց հետ բավականին կայուն փոխգործակցություն ենք հաստատել: Բայց ահա ահաբեկիչներին եւ ծայրահեղականներին դատապարտելու հարցում մեծ խնդիրներ կան, եւ կան, ինչպես գիտեք, տեղեկություններ այն մասին, որ ԱՄՆ-ն օգտագործում է ծայրահեղական խմբավորումներին, որոնց անհրաժեշտ է մեկուսացնել եւ ոչնչացնել, օգտագործում է իր նպատակների համար՝ առաջ մղելով իր օրակարգը: Չնայած հավաստիացումներին, որ միակ բանը, ինչի համար ամերիկացիները գործում են Սիրիայում, ահաբեկչական խմբավորումների ոչնչացումն է»,- ասաց Լավրովը:

Խոսելով բանակցություններում Սիրիայի ընդդիմության Բարձրագույն կոմիտեի համակարգող Ռիյադ Հիջաբի հրաժարականի մասին՝ Լավրովը հույս հայտնեց, որ արմատական ընդդիմադիրների հեռանալը թույլ կտա Սիրիայում ընդդիմությանը միավորել:

«Ես հույս ունեմ, որ առաջին դերակատարների շարքից արմատականորեն տրամադրված ընդդիմադիրների հեռանալը թույլ կտա այդ բազմաշերտ ընդդիմությանը՝ ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին, միավորել խելամիտ, իրատեսական եւ կառուցողական դիրքորոշումների հիման վրա: Կաջակցենք  այն ջանքերը, որոնք այս ուղղությամբ Սաուդյան Արաբիան ձեռնարկում է»,- հայտարարեց Սերգեյ Լավրովը: