ԱՄն առաջին տիկին Մելանյա Թրամփն իր որդու՝ Բարոնի հետ միասին մասնակցել է Սպիտակ տան տոնածառի ընդունման արարողությանը, հաղորդում է AP-ն:

Վիսկոնսինից մոտ վեց մետր բարձրությամբ կանաչ գեղեցկուհուն Սպիտակ տուն է բերել ձիակառքը `զինվորական քառյակի կատարմամբ տոնական երգերի ներքո:

Այն բանից հետո, երբ Տիկին Թրամփը եւ Բարոնը իրենց խորհրդանշական հավանությունն են տվել, ծառը տեղափոխվել է Կապույտ սրահ, որտեղ էլ կենտրոնական դիրք կգրավի:

Նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Սուրբ Ծննդյան տոնակատարությանն անհամբեր է սպասում, հաղորդում է AP-ն:

Սովորաբար Սպիտակ տան տոնածառը բերվում է Գոհունակության օրվանից հետո, սակայն այս անգամ այն ավելի վաղ է բերվել, քանի որ նախագահական ընտանիքը հանգստյան օրերն անցկացնում է Ֆլորիդայի Պալմ Բիչ քաղաքի Մար-ա-Լագո կալվածքում:

Սպիտակ տունը տոնական զարդարանքը նոյեմբերի 27-ին կներկայացնի: Առաջին տիկինը կկազմակերպի տոնական ընդունելություն Joint Base Andrews-ի երեխաների եւ ուսանողների համար: Նախագահը մտադիր է տոնածառի լույսերը նոյեմբերի 30-ին միացնել: