Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ «Իսլամական պետության» դեմ հաղթանակի մասին կարելի է հայտարարել անապատում ահաբեկիչներին վերջնականապես ոչնչացնելու դեպքում: Նա նշել է, որ ռազմական տեսանկյունից ԻՊ-ն պարտություն է կրել, սակայն վերջնական հաղթանակը անապատում գործողությունից հետո կհայտարարվի, հաղորդում է Reuters-ը:

Անցյալ շաբաթվա վերջում Իրաքի բանակը ԻՊ-ց Ռավա քաղաքն ազատեց:

 «Ռազմական տեսանկյունից մենք վերջ ենք դրել Իրաքում ԻՊ ներկայությանը: Աստծո կամոք, ահաբեկիչներից մաքրելու գործողությունից հետո մենք հաղթանակի մասին կհայտարարենք», - ասել է նա:

Նա նաեւ զգուշացրել է, որ ներքաղաքական տարաձայնությունները ԻՊ-ին ահաբեկչական հարձակումների կդրդեն:

 «Ես կոչ եմ անում մեր քուրդ եղբայրներին խուսափել մարտերից», - ասել է նա` նկատի ունենալով անկախության հանրաքվեից հետո Բաղդադի եւ Իրաքի Քուրդիստանի միջեւ լարվածությունը: