Ֆեդերացիայի խորհրդի անդամ, ռուսաստանցի գործարար Սուլեյման Քերիմովը Նիցցայում Ֆրանսիայի ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը:

 «Սուլեյման Քերիմովը ձերբակալվել է նոյեմբերի 20-ին՝ ուշ երեկոյան, Նիցցայի օդանավակայանում, նրան տեղափոխել են ոստիկանության բաժանմունք»,- ասել են մամուլի ծառայությունից` հավելելով, որ դեսպանատան աշխատակիցները անմիջապես մեկնել են այնտեղ, եւ  հնարավոր հյուպատոսական աջակցություն են ցույց տալիս Քերիմովին: Ռուսաստանցի սենատորը պահվում է Նիցցայի ոստիկանական բաժանմունքներից մեկում, ավելացրել է դեսպանատունը: