Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ կարծիքներ են փոխանակել:

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է վերջերս թագավորի Ռուսաստան կատարած պետական ​​ այցից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Մասնավորապես առեւտրատնտեսական, ներդրումային, մշակութային, հումանիտար եւ ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ համագործակցության առաջընթաց է արձանագրվել:

Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի հաջողության ֆոնին քննարկվել են հակամարտության երկարաժամկետ կարգավորման հեռանկարներին առնչվող հարցերը:

 Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման մասին, ինչպես նաեւ նոյեմբերի 22-ին Սոչիում Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների `Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի, գագաթաժողովի օրակարգի հիմնական հարցերը: