Գիտնականներն այս տարվա հոկտեմբերին հայտնաբերված անսովոր երկնային մարմնի ուսումնասիրության արդյունքների մասին են պատմել: Ըստ նրանց՝ դիտարկումները հաստատել են, որ սա առաջին աստղային աստերոիդն է, որն Արեգակնային համակարգ է հասել մեկ այլ աստղային համակարգից, հաղորդում է NASA-ն:

 Հայտնաբերված տիեզերական օբյեկտը անսովոր «սիգարի  ձեւ» ունի՝ մոտ 400 մետր երկարություն եւ մոտ 40 մետր լայնություն: Այն բաղկացած է կոշտ նյութերից եւ կարմրավուն է: