Արցախում նոյեմբերի 21-ի երեկոյան ականի պայթյունից մահացու վիրավորում ստացած Սարգիս Աբրահամյանն Արարատի մարզի Մասիս քաղաքից էր, բանակ էր զորակոչվել 1.5 տարի առաջ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Մասիսի զինկոմիսարիատից:

«Շատ խելոք տղա էր, շատ լավ ընտանիքից, մայրը բուժքույր է, հայրը՝ վարորդ, Մասիսում են ապրում»,- ասացին զինկոմիսարիատից:

Սարգիս Աբրահամյանի մարմինն այսօր կտեղափոխվի Մասիս:

Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նոյեմբերի 21-ին ժամը 18:35-ի սահմաններում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնված 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնված 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնված 1997թ.): Ականի պայթյունից վիրավորվել է 1998 թվականի ծնված Նարեկ Հայկի Հովեյանը: Նրա վիճակը ծանր է գնահատվում:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: