2017 թվականի արդյունքներով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-նծրագրում է էլեկտրացանցերում կորուստները նվազեցնել մինչեւ 8,7 տոկոսի՝ 2016 թվականի 9,9 տոկոսի դիմաց։ Այդ մասին նոյեմբերի 22-ին կայացած ասուլիսում հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «ՀԷՑ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը (ֆոտոռեպորտաժ

Նրա խոսքով, 2015թ. հոկտեմբերին, երբ «Տաշիր» ընկերությունների խումբը ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» էներգահոլդինգից ընդունեց «ՀԷՑ» ՓԲԸ-ի կառավարումը, այդ ցուցանիշը կազմում էր 13,3 տոկոս։ Արդեն երեք ամիս անց հաջողվեց կորուստները նվազեցնել ցանցերում մինչեւ 11,3 տոկոսի։ «Մեր ընկերության եւ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մինչեւ հաստատված մեթոդաբանության, նաեւ մեր իրականացրած ներդրումային ծրագրի համապատասխան, նախատեսվում է 2021 թվականին կորուստների մակարդակը նվազեցնել մինեւ 8 տոկոսի։ Արդեն 2025-ին ցուցանիշը կնվազի մինչեւ 7 տոկոսի, իսկ ներդրումային ծրագրի իրականացման ավարտին՝ 2028 թվականին՝ մինչեւ 6,4 տոկոսի»,- հավաստիացրել է Դարբինյանը։

Համեմատության համար նա նշել է, որ ՌԴ որոշ երկրամասերում ցանցերում կորուստների մակարդակը հասնում է մինչեւ 30-35 տոկոսի, իսկ Հայաստանում նման ցուցանիշներ եղել են 2002-2003 թվականներիՆ։ Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, Մեծ Բրիտանիայում ցանցերի կորուստները կազմում են 6,8 տոկոս, Ֆրանսիայում՝ 7,1 տոկոս։

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչի հաշվին է հաջողվել կտրուկ նվազեցնել կորուստների մակարդակըցանցերում «ՀԷՑ»-ը գնելու առաջին իսկ ամիսներին, եւ արդյոք իր դերը չի խաղացել գողությունների կանխումը, եթե նման երեւույթներ եղել են ընկերությունում, Կարեն Դարբինյանը պատասխանել է. «Իհարկե, չեմ հերքում այն փաստը, որ ժամանակին ընկերությունում գողությունները տեղ են ունեցել, եւ մեզ հաջողվել է կանխել այդ երեւույթը։ Կորուստների նվազման ցուցանիշի առյուծի բաժինը այս պահին կիրառվող վարչական ռեսուրսն է։ Բայց գլխավորը, մենք ներդրել ենք խրախուսման մեխանիզմը, որի համաձայն տեսուչն ու ղեկավարը իրենք աշխատանքի կատարման համար (այսինքն գումարների հավաքման եւ կորուստների նվազման համա() պարգեւավճարներ են ստանում։ Արդյունքում, իրենք կարող ենք իրենց համար հաշվել, որն է ավելի լավ՝ գողանալ, թե լավ կատարել իրենց աշխատանքը եւ դրա համար աշխատավարձ ու պարգեւներ ստանալ»։