Մոտ 2 մլրդ դրամ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սակագնային մարժայի ընդհանուր ծավալից 2017թվականին ուղղվելու է էներգահամակարգի օգտին։ Այդ մասին նոյեմբերի 22-ին կայացած ասուլիսում հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «ՀԷՑ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը:

Նրա խոսքով, այս տարի «ՀԷՑ»-ը էլեկտրաէներգիա է գնել արտարդող ընկերություններից 2 մլրդ-ով պակաս, քան սկզբնապես նախատեսվում էր։ Այդ կապակցությամբ տարեվերջին վերահաշվարկ է իրականացվելու, իսկ մնացորդները հանվելու են 49 մլրդ դրամ ընդհանուր ծավալով մարժայից։

«Հաշվի առնելով, որ մենք կարգավորվող կառույց ենք, էլեկտրաէներգիայի գնման հարցը լուծում ենք ՀՀ ՀԾԿՀ՝ ամեն տարվա սկզբին հաստատված ժամանակացույցով։ Մեր իրավասության ոլորտում չէ որոշել՝ էլեկտրաէներգիան գնել հիդրո թե ջերմակայանից, կամ նախապատվություն տալ ԱԷԿ-ին»,- հստակեցրելէ  Դարբիյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես կփոշվի էլեկտրաէներգիայի մատակարարումների կառուցվածքը, հաշվի առնելով արդիականացման նպատակով ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի տեւական կանգը։

Դարբինյանը պարզաբանել է, որ էլեկտրաէներգիայի գնման ժամանակցույցից ցանկացած տեղաշարժ, որ տեղի է ունենում տարվա ընթացքու, հետո իր արտացոլումն է գտնում մարժայում։ «Այսինքն, անկախ նրանից՝թանկ, թե էժան կգնենք էլեկտրաէներգիան, նախատեսված 49 մլրդ դրամ մարժան կստանանք»,- ասել է նա։