Լատվիայի հաքավականի եւ Յուրմալայի «Սպարտակի» 24-ամյա կիսապաշտպան Էդգար Վարդանյանի կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ մամուլում նշվել էր, որ 24-ամյա Վարդանյանը հիվանդանոց է տեղափոխվել շատ ծանր վիճակում:

NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում «Սպարտակի» գլխավոր տնօրեն Էդգար Գաուրաչը հերքել է այդ տեղեկատվությունը. «Այո, Էդգարը հայտնվել է հիվանդանոցում, նրա անալիզների արդյունքները լավը չէին, նայց ոչ մի մահացու բան չկար: Նա արդեն հարցազրույց է տվել այդ թեմայով: Փառք Աստծո, նա կազդուրվում է»,-ասել է Գաուրաչը:

Էդգար Վարդանյանը այս տարվա մայիսից է տեղափոխվել Լատվիայի հավաքական, որի կազմում անցկացրել է 4 խաղ: Լատվիայի ընթացիկ առաջնությունում նա «Սպարտակի» կազմում նա անցկացրել է 19 խաղ: