Սաուդյան Արաբիայի պետական էլիտայի ձերբակալված ներկայացութցիչները, ներառյալ արքայազնները, հարցաքննությունների ընթացքում կտտանքների են ենթարկվում, հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

«Նրանք նրանց ծեծում են, խոշտանգում, ապտակում, նվաստացնում: Նրանք փորձում են կոտրել նրանց կամքը»,- հայտնել  է աղբյուրը, որը ցանկացել է անհայտ մնալ: 

Աղբյուրի խոսքով՝ խոշտանգումներին մասնակցում է ամերիկյան Academi անվտանգության հաստատությունը, որը Blackwater մասնավոր զինվորական ընկերության ժառանգորդն է: Սակայն Academi-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը խոշտանգումների հետ կապ չունի:

Պարբերականը հայտնում է, որ հարցաքննություններին կարող է մասնակցել անձամբ Սաուդյան Արաբիայի ժառանգորդ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը, որոնց միջոցով նա փորձում է բացահայտել արտասահմանյան պաշտոնյաների ցանցը, որոնք արքայազններից կաշառք են ստացել:

Պարբերականի տեղեկություններով՝ ձերբակալվածների բանկային հաշիվներից բռնագրավվել է գրեթե 194 մլրդ դոլար:

Ըստ որոշ տեղեկությունների՝ կասկածյալների ցուցակում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ արքայազն Ալ Վալիդ բեն Տալալը, ինչպես նաեւ պաշտոնանկ արված Ազգային գվարդիայի նախարար արքայազն Միթաբ բեն Աբդալլահ բեն Աբդել Ազիզ ալ Սաուդը։ The Daily Mail-ի աղբյուրները հայտնում են, որ արքայազն Ալ վալիդ բեն Տալալին, որի կարողությունը կազմում է 7 մլրդ դոլար, Academi-ի աշխատակիցները ձերբակալությունից հետո գլխիվար կախել են։

Կալանավորվածների բոլոր մասնավոր բանկային հաշիվները ժամանակավորապես սառեցվել են, իշխանությունները հարեւան երկրների ԿԲ-ներին խնդրել են հայտնել հնարավոր սաուդցի կաշառակերների հաշիվների մասին։

Daily Mail-ի տվյալներով՝ արքայազն Ալ Վալիդ բեն Տալալին գլխիվայր կախել են, որպեսզի ստիպեն ուղերձով հանդես գալ։ Լրատվամիջոցների ձեռքում հայտնվել է լուսանկար, որում սաուդյան արքայազնները քնած են Էր Ռիադի Ritz Carlton հյուրանոցի ներքնակներին։

Նոյեմբերին ավելի վաղ Սաուդյան Արաբիայի կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագույն կոմիտեն՝ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի ղեկավարությամբ կարգադրել է ձերբակալել մոտ 40 ազդեցիկ անձանց, որոնց թվում են թագավորական ընտանիքի անդամներ, նախկին նախարարներ, զինվորականներ եւ ձեռնարկատերեր: Սաուդյան Արաբիայում հակակոռուպցիոն արշավի շրջանակներում կատարվող քննության առաջին տեղեկություններով պարզվել է, որ կոռուպցիոն գործողությունների հետեւանքով ավելի քան 100 մլրդ դոլար է յուրացվել:

Սաուդյան Արաբիայում շարունակվում են կալանքները

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի գործողություններն անկանխատեսելի են. Սատանովսկի

Մերձավոր Արեւելքի նոր տերը՝ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդ (ֆոտո)