Շինարարական աշխատանքների ավարտից հետո  «Աշնակ» եւ «Երեւանի ՋԷԿ»-ի ենթակայանները նախատեսվում է շահագործման հանձնել մինչեւ 2018թ. վերջ։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանի խոսքով՝ շինարարական աշխատանքներին զուգահեռ սկսվել է «Երեւանի ՋԷԿ»-ի ենթակայանի համար անհրաժեշտ սարքերի ու սարքավորումների ներկրումը։ «Աշնակ» ենթակայանի վերակառուցման  եւ «Երեւանի ՋԷԿ»-ի ենթակայանի կառուցման եւ տեխնիկական վերազինման աշխատանքներն իրականացվում են «Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի» աջակցությամբ՝ «էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում։

«Վերակառուցման արդյունքում նվազագույնի կհասցվեն վթարային անջատումները, կբարձրանա ենթակայանների ու էներգահամակարգի հուսալիությունը, կկրճատվեն շահագործման ծախսերը»,- ասել է Վարդան Մարտիրոսյանը: