Թուրքիայի Սաքարիա նահանգի Քարասուի շրջանում 40–ամյա Զ.Ք.–ն ոստիկանություն է ներկայացել ու հայտել, որ բարձով խեղդել է 10–ամյա որդուն։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝  Քարասուի շրջանում բնակվող ընտանիքում առավոտյան 10–ամյա տղան մտել է ծնողների ննջասենյակ եւ մորն ու հարեւանին գտել անկողնում պառկած։ Մայրն անմիջապես բարձը վերցրել ու խեղդել է որդուն։ Որոշ ժամանակ անց, նա գնացել եւ ներկայացել է ոստիկանություն՝ պատմելով տեղի ունեցածի մասին։

Մայրը խոստովանել է, որ չի ցանկացել, որ որդին տանջվի այն մտքից, որ իր մայրը դավաճանել է հորը այլ տղամարդու հետ, որի պատճառով սպանել է նրան։

Երեխայի հայրը աշխատանքի վայրում դեպքի մասին տեղեկանալուց հետո ուշագնաց է եղել եւ տեղափոխվել հիվանդանոց։