Հայաստանի սահմանակից Թուրքիայի Կարս նահանգում դեպի Իգդիր գնացող մեքենան կորցրել է կառավարումը եւ գլորվել ձորը։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ ճանապարհով անցնող մեքենաները տեսել են վթարի ենթարկված մեքենան եւ շտապօգնություն կանչել, սակայն մինչ բժիշկները հասել են, վարորդը ցրտից մահացել է։

Բժիշկները նշել են, որ –15 աստիճան ցրտին վարորդը չի դիմացել եւ մահացել է։

Նշենք, որ Կարսը հայկական լեռնաշխարհի ամենացուրտ հատվածն է հանդիսանում։