Թուրքիայում ահաբեկչական «Իսլամական պետության»  ներկայության հերթական սկանդալային փաստն է ներկայացվել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետությունը» Անկարայում անօրինական կրոնական դպրոց է բացել եւ կրթություն տվել տասնյակ երեխաների։

ԻՊ–ի դպրոցում դասավանդել է Թուրքիայում ԻՊ–ի ճյուղ համարվոց «Հանզալա» շարժման առաջնորդ Էբու Հանզալա ծածկանունով Հալիս Բայանջուքը։

Դասերին անչափահասներին բացատրվել է, որ ջիհադը միայն զենքով է հնարավոր իրականացնել։

Նշվում է, որ երեխաների ծնողները ԻՊ–ի կրոնական դպրոցում սովորելու համար ամսական 200 լիրա (60 դոլար) են վճարել։

Դատախազությունը ԻՊ–ի դպրոցի հետ կապված 16 անձի դեմ քրեական գործ է հարուցել»: