Ռուսաստանը աջակցում  է OPEC+-ի արդյունահանումը կրճատելու մասին համաձայնագիրը երկարաձգելու առաջարկները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Մենք տեսնում ենք, որ նավթի պաշարների ավելցուկի շուրջ 50 տոկոսը դուրս է եկել շուկայից, մենք տեսնում ենք, որ գինը հավասարակշռվել է եւ  հասել է բավականին ընդունելի մակարդակի՝ մոտ 60 դոլար եւ Brent-ի բարելից բարձր ցուցանիշի: Արդեն 2017 թվականին ներդրումները սկսել են աճել, իսկ մինչ այդ՝ 2015-2016 թվականներին, նվազում էին: Այնուամենայնիվ, մենք շուկայի հավասարակշռման վերջնական նպատակին դեռ չենք հասել եւ այսօր գրեթե բոլորը կողմ են, որ այդ իմաստով հարկավոր է երկարաձգել պայմանագիրը», - ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Նա հիշեցրել է, որ պայմանագրի երակարցման մանրամասները կողմերը նոյեմբերի 30-ին, Վիեննայում կքննարկեն: