Հայաստանի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը ցույց է տալիս ԵՄ հանձնառությունը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը:

 Նա նշել է, որ Արեւելյան գործընկերությունն առաջին հերթին, մարդկանց գործընկերությունն է: «Ես մասնակցել եմ Արեւելյան գործընկերության բոլոր գագաթաժողովներին, եւ սա առաջին անգամն էր, որ ղեկավարները առանց թաքցնելու հակասությունները եւ տարբերությունները բաց եւ անկեղծորեն քննարկում էին: Սա այն օրն էր, երբ մենք գնահատեցինք Ռիգայում երկու տարի առաջ հանդիպումից հետո արձանագրված առաջընթացը », - ասել է նա:

Յունկերը նշել է, որ Հայաստանի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի այսօրվա ստորագրումը վկայում է իրենց հանձնառության մասին:

 «Ռիգայից հետո անցած երկու տարում, մենք տարածաշրջանում կայունության հասնելու հարցում մեծ հաջողությունների ենք հասել: Բոլոր կողմերը համամիտ են, որ կայունությունը պետք է տնից սկսվի:  ԵՄ-ն կարող է օգտակար լինել, բայց կայունությունը պետք է տնից սկսվի:

Դա նշանակում է աշխատանք ունենալ, կարողանալ կրթվել, ինչպես նաեւ ուժեղ տնտեսության պայմաններում կարողանալ բարգավաճել»:

Յունկերը նշել է, որ 2009 թվականին ԵՄ-ն ամբողջ տարածաշրջանում փոքր բիզնեսի համար 1,5 միլիարդ եվրոյի չափով աջակցություն է ցուցաբերել:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Եվրամիությունը համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին նոր համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթը ստորագրվել է Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում: