Համացանցում տեսանյութ է հայտնվել Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից, որտեղ երեւում է, թե ինչպես է երկնքը հատում լուսարձակող ասուպանման մի մարմին, իսկ դրա հետեւից վայրէջքի է գալիս ուղեւորատար օդանավը, փոխանցում է «Մոյա պլանետան»:

Տեսանյութը հրապարակվել է Airlive-ի էնտուզիաստների կողմից Twitter-ում: 
«Տեսեք, թե ինչպես հենց նոր Հիթրոուի վրայով ընկնող աստղ անցավ»:
Ուղեւորները, որոնք տեսել էին այդ իրենց աչքերով, իսկապես անհանգստացել էին՝ ինչ կլիներ, եթե տիեզերական մարմինը օդանավի հետ բախվեր: Ոմանք ենթադրել են, որ մթնոլորտում ինչ-որ արբանյակ է այրվել, սակայն այդ թեզը հաստատուն չեղավ: