Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Մանուել Կեւեդոյին նշանակել է երկրում նավթի նախարար եւ Petroleos de Venezuela SA (PDVSA) պետական ընկերության ղեկավար, հայտնում է «Ինտերֆաքս»–ը՝ վկայակոչելով PDVSA–ի հաղորդագրությունը։

«Նախագահ Նիկոլաս Մադուրոն գեներալ–մայոր Մանուել Կեւեդոյին նշանակել է PDVSA–ի նախագահի եւ նավթի նախարարի պաշտոնում»,– ասված է հաղորդագրության մեջ։ Նախքան դա այդ պաշտոնը զբաղեցնում էր Էուլոխիո դել Պինոն, իսկ PDVSA–ի նախագահն էր Նելսոն Մարտինեսը։