ՌԴ կառավարությունը Էներգետիկայի նախարարությանն առաջարկներ կամ հանձնարարականներ չի ուղարկել «Ռոսնեֆտ»–ի կողմից «Լուկօյլի» եւ «Տատնեֆտի» հնարավոր գնման հարցով։ Այս մասին ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, փոխանցում է ՌԲԿ–ն։

«Ոչ, նման առաջարկներ չկան։ Եվ կառավարությունը հանձնարարականներ չունի»,– ասել է Նովակը՝ պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք «Ռոսնեֆտ»–ը «Բաշնեֆտ»–ը գնելուց հետո ձեռք բերել նաեւ «Լուկօյլ» եւ «Տատնեֆտ» ընկերությունները։

«Մենք նավթային ոլորտում ունենք ավելի քան երկու հարյուր ընկերություն։ Իհարկե, կան խոշոր ընկերություններ, կան ավելի մանրերը։ Մենք բավականին մեծ մրցակցություն ունենք այդ ոլորտում, այդ պատճառով ընկերությունների կրճատման որեւէ նախապայման չկա»,– ասել է Նովակը։